Մի օր հայրիկ Կառլոյի ձեռքն է ընկնում հին կախարդական բանալի, որը կարող է կատարել ցանկացած ցանկություն։ Միայնակ վարպետը ցանկանում է միայն մեկ բան՝ որդի ունենալ։ Ցանկությունը գրեթե կատարված է, բայց փայտե կտորը կենդանանում է, և նրանից ծնվում է խելացի, ուրախ ու փայտե մի տղա։ Հայրիկ Կառլոն շատ է սիրում իր որդուն, բայց Բուրատինոն աստիճանաբար հասկանում է, որ նա բոլորի նման չէ, և ճանապարհ է ընկնում երկար ու արկածներով լի մի ճամփորդության, որպեսզի ապացուցի հայրիկին, որ ինքը լավ և իսկական որդի է։
Թողարկվել է ՝ 2025
Տևողությունը ՝ 102 րոպե
Ժանր: ընտանեկան, արկածային, ֆանտազիա
Ռեժիսոր ՝ Իգոր Վոլոշին
Գլխավոր դերերում ՝ Վիտալի Կորնիենկո, Ալեքսանդր Յացենկո, Ֆյոդոր Բոնդարչուկ, Վիկտորիա Իսակովա, Ալեքսանդր Պետրով, Անաստասիա Թալիզինա, Մարկ Էյդելշտեյն, Ստեփան Բելոզերով, Ռուզիլ Մինեկաև, Լև Զուլկարնաև, Սվետլանա Նեմոլաևա, ինչպես նաև Նիկոլայ Դրոզդով, Անտոն Շտուն և Վանյա Դմիտրիենկո: